Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անանուն» հավերով գեղանկարը

«Անանուն» հավերով գեղանկարը
12.10.2013 | 13:37

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Դագ Արգյու. գեղանկարներ հավերով» ցուցադրությունը:

Ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից ամերիկացի արվեստագետ Դագ Արգյուի չորս մոնումենտալ ստեղծագործությունները, այդ թվում նրա հայտնի «Անանուն» հավերով գեղանկարը: Ծրագրերի համակարգող Մարիա Հովսեփյանի տեղեկացմամբ` «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուին պատկանող «Անանուն» հավերով գեղանկարը և երեք հավերի դիմանկարները ներկայացնում են Դագ Արգյուի ստեղծագործական կարևորագույն շարքերից մեկը: «Մինչ Հայաստան ժամանելը, «Անանուն» հավերով գեղանկարը հանրային բուռն քննարկումների էր արժանացել Ուայզմեն արվեստի թանգարանում, երբ Ջերարդ Գաֆէսճեանը 1995-ին այն ցուցադրության էր հանձնել Մինեսոտայի համալսարանին: Համոզված ենք, որ Դագ Արգյուի աշխատանքները հայ հանրության համար ժամանակակից ամերիկյան արվեստի նոր միտումներ կբացահայտեն»,- նշում է կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

2009-ին Լոնդոնի ստեղծագործական մրցույթում Արգյուն ճանաչվել է տարվա արվեստագետ: Արժանացել է այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսին են Հռոմի մրցանակը, արվեստի ազգային անվանական կրթաթոշակը, Բուշ և Փոլոք-Կրասներ հիմնադրամների դրամաշնորհները: Դագ Արգյուն ներկայումս ապրում է Նյու Յորքում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ